Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արդեն հայը չկա, մի քանի տոկոսանոց աննկատ ու ողորմելի ներկայություն է

Արդեն հայը չկա, մի քանի տոկոսանոց աննկատ ու ողորմելի ներկայություն է
14.07.2025 | 11:01

30 տարի քաղաքականից անվերջ հեռու հայ իշխանավորները խոսում էին անկախ Ղարաբաղի մասին` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի:

Ողորմելիներ, տեսա՞ք ոնց 30 երկրի դեսպաններ եկան Շուշի ու կանգնեցին ալիևի կողքին։

Տհասներ, ալիևը նաև խոսում է, որ Հայաստան գոյություն չունի, որ դա ադրբեջան է։

Վաղը նիկոլով ու քյարամյանով Հայաստանն է նմանապես գրավելու ու աշխարհի բոլոր դեսպաններով գալու են էջմիածին ու ասեն, որ դա ադրբեջանական մզկիթ է, ու Երևանն էլ թուրքական հին քաղաք է։

Ճիվաղներ, գետինը մտնեք ձեր չեղած թասիբով ու ազգակեր հետագծով, որովհետև 30 տարի հոշոտեցիք հային ու ոչ մեկդ չպատժվեց։

ՈՒ հիմա արդեն հայը չկա, մի քանի տոկոսանոց աննկատ ու ողորմելի ներկայություն է՝ բացարձակ ան՜ն՜ն՜ասուն դարձած հիմնական ժեխության մեջ։

Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2021 թ.

Վարդգես ՕՎՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ